Հանրապետության տարածքում hունվարի 9-ին, 10-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-ին կեսօրից հետո, 13-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 12-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 11-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում hունվարի 9-ին, 10-ի գիշերը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-ին կեսօրից հետո, 13-ին սպասվում են տեղումներ: