Armenia Today-ի թղթակիցն այսօր ճեպազրույցի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Սարգսյանին հարց է ուղղել՝ կապված տրանսպորտի խնդիրների, նոր ավտոբուսների՝ մասնավորապես մետաղադրամների պատճառով առաջացած անհարմարությունների մասին։
Ի պատասխան՝ քաղաքապետն ասաց, որ, ինչպես հայտնի է, միջանկյալ լուծում են գտել՝ վարորդներին մինչև 10 հազար դրամի մետաղադրամ են տվել, որ հարկ եղած դեպքում մանրեն և քաղաքացիները 100 դրամանոց մետաղադրամ ունենան։
«Մենք վարորդներին 270 հազար դրամ աշխատավարձ ենք տալիս։ Ճիշտ կլինի, որ քաղաքացիները 100 դրամները ընդունիչ սարքի մեջ տեղադրեն, մինչև մենք միասնական տոմսային համակարգ ունենանք»,- ասաց քաղաքապետը։