Ռուսաստանցիները, որոնք զանգվածաբար Երևան են տեղափոխվել 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին, Երևանում անշարժ գույքի արժեքը բարձրացրել են 4 անգամ: Հայաստանում վարձակալության և բնակարանների գնման նման ռեկորդային այսպիսի աճ դեռ չի եղել։
Proeconomics-ը Telegram-ալիքի փորձագետները հայտարարել են, որ 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Ռուսաստանի քաղաքացիների՝ Երևան զանգվածային տեղափոխման պատճառով Հայաստանի մայրաքաղաքում բնակարանների արժեքը ռեկորդային աճել է:
Մասնավորապես՝ վարձակալության գները բարձրացել են 4 անգամ։ Երկու սենյականոց բնակարան քաղաքի կենտրոնում այժմ կարելի է մեկ ամսով վարձակալել 80.000 ռուբլի (մոտ 560 հազար դրամ) արժեքով, ծայրամասում՝ 40 000 ռուբլով (մոտ 280 հազար դրամ):
Աճել է Երևանում և անշարժ գույքի արժեքը, ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկաներում։ Մայրաքաղաքում բնակարանները թանկացել են 10 տոկոսով՝ 2021 թվականի մայիսի համեմատ։
Հարկ է նշել, որ Երևանում անշարժ գույքի վարձակալության արժեքը գրեթե հավասարվել է Մոսկվայի գներին։ Մասնագետների կարծիքով՝ բնակարանների շուկայում նման իրավիճակը Հայաստանի տնտեսությանը կբերի տարեկան հարյուր միլիոնավոր դոլարներ, ինչը կաջակցի երկրին ֆինանսական ճգնաժամի ժամանակ։ Սակայն փորձագետներն ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ որոշ ռուս քաղաքացիներ արդեն սկսել են Հայաստանից վերադառնալ ՌԴ։