Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համար նոր շենք կկառուցվի: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
««Հրազդան» մարզադաշտի մոտակայքում համայնքն ազատ տարածք ունի, որն էլ կօգտագործվի այդ նպատակով: Նախագծային մրցույթն արդեն կայացել է»,-նշվում է հաղորդագրության մեջ։