Երբ հին կուսակցությունները սխալներ են անում, նորերի համար ավելի դժվար է դառնում ժողովրդի վստահությունը ստանալ։ Այս մասին այսօր «Ուժը Հայրենյաց» կուսակցության համագումարի ժամանակ հայտարարեց այդ կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը։
Ըստ նրա՝ այժմ Հայաստանում մարդիկ դադարել են երազել։ «Բայց մենք հավատում ենք և շարունակում ենք առաջ գնալ մինչև վերջ, քանի դեռ մեր մեջ ապրում է հավատքը»,-նշել է նա։
Ռոտենբերգը հայտնեց, որ կուսակցությունն իրեն է առաջադրել քաղաքապետի թեկնածու։ «Ես գիտեմ, որ ձեզնից ոմանք համաձայն չեն այս որոշման հետ կամ ինչ-ինչ կասկածներ ունեն։ Ես խոստանում եմ այդ դերը կատարել արժանապատվորեն և պրոֆեսիոնալիզմով»,-հայտարարեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։