Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ նորոգումից հետո վերաբացվել է Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող ուղեանցը: Այն այսուհետ տրանսպորտային միջոցների երթևեկության տեսակետից կլինի անվտանգ:
Հիշեցնենք, որ տրանսպորտային ուղեանցի վերաբացման նախնական ժամկետը հոկտեմբերի 25-ն էր, սակայն, ըստ քաղաքապետարանի տեղեկության, դեֆորմացիոն կարերի նորոգման, հատվածական ասֆալտապատումն ու գծանշումն արագացված կարգով կազմակերպելու շնորհիվ ուղեանցը հնարավոր է եղել վերաբացել ժամկետից շուտ: