Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ սույն թվականի հունվարի 2-8-ն ընկած ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 298 հազար 480 ուղևոր։ Գիծ է դուրս բերվել 2648 գնացք։
Մետրոպոլիտենից տեղեկացնում են նաև, որ սկսվել է օդափոխիչների փոխարինման գործընթաց։
«Տարին սկսենք լավ նորություններով։ 14 հզոր օդափոխիչներից 6-ն արդեն գտնվում են մետրոպոլիտենում և 3 հորաններում ավարտվել են բետոնավորման աշխատանքները։ Փուլ-փուլ փոխարինվում են ավելի քան 40 տարի առաջ տեղադրված հին օդափոխիչները»,- ասված է հայտարարությունում։