Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանիի հրավերով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-19-ը պաշտոնական այցով կլինի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքում:
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այցի շրջանակում Երևանի և Թեհրանի միջև կստորագրվի քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր:
Երևանի քաղաքապետը հանդիպումներ կունենա Թեհրանի գործընկերոջ՝ Ալիռեզա Զաքանիի և քաղաքային խորհրդի նախագահ Մոստաֆա Չամռանիի հետ:
Երևանյան պատվիրակության անդամները կայցելեն նաև քաղաքային տնտեսության կառավարման մի շարք կառույցներ: