Երևանի քաղաքապետ Հրաչյան Սարգսյանը հրաժարական է ներկայացրել։ Իր ելույթում նա նշել է, որ 2021-ին, երբ սկսեց զբաղեցնել պաշտոնը, բավականին լարված հարաբերություններ էին Երևանի քաղաքապետարանի և Կառավարության միջև։
«Հիմա, երբ ավագանու ընտրությունները բավականին մոտ են, իսկ քաղաքապետարանի և կառավարության միջև համագործակցությունը լավ է, ես ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին։ Շարունակելու եմ լինել ներկա քաղաքական թիմի հետ, շարունակելու եմ աշխատել մեր պետության կայացման և զարգացման ուղղությամբ», – նշել է Սարգսյանը։
Նա հիշեցրել է, որ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է լինելու առաջիկա քաղաքապետի թեկնածուն և հաջողություն է մաղթել նրան։
Սարգսյանը Երևանի քաղաքապետ էր դարձել Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո։ Նա հայտարարել էր, որ չի պատրաստվում դառնալ ՔՊ կուսակցության անդամ։