Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Երևանի քաղաքապետ Հրաչյան Սարգսյանը մարտի 17-ին հրաժարական է ներկայացրել։ Նա հայտնել է, որ շարունակելու է մնալ քաղաքական թիմի հետ։
Սարգսյանը Երևանի քաղաքապետ էր դարձել Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո։ Նա հայտարարել էր, որ չի պատրաստվում դառնալ ՔՊ կուսակցության անդամ։