Հուլիսի 9-ին առանձին շրջաններում, իսկ 10-11-ին, 12-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հայտնում են, որ հուլիսի 9-11-ն առանձին հատվածներում անձրևն ու ամպրոպն ավելի ինտենսիվ կլինեն։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-11-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում հուլիսի 9-11-ին, 12-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Արցախի Հանրապետությունում այսօր, ինչպես նաև հուլիսի 10-ի ցերեկն սպասվում է +32-ից +37 աստիճան տաքություն։ Հուլիսի 10-ի գիշերը սպասվում է +17-ից +22 աստիճան տաքություն։ Հուլիսի 11-ից ջերմաստիճանը մի փոքր կնվազի․ հուլիսի 11-ի ցերեկը սպասվում է +30-ից +34 աստիճան տաքություն։