ԿԸՀ-ն հրապարակել է 64 տեղամասից ստացված քվեարկության նախնական արդյունքները․
ՔՊ – 9232 (33.02%)
ԱԱԿ – 5275 (18,87%)
Մայր Հայաստան – 4076 (14,58%)
Հանրապետություն – 3274 (11.71%)
Հանրային ձայն – 2824 (10,1%)
Ապրելու երկիր – 939 (3,36%)
ԼՀԿ – 559 (2%)
Հաղթանակ – 405 (1.45%)
ԱՀԿ – 351 (1.26%)
ԺՀԿ – 298 (1.07%)
ՀԵԿ – 299 (1.07%)
ՈւՀԿ – 221 (0.79%)
ՄՀԿ – 121 (0.43%)
ՀԱՍԱԿ – 84 (0.3%)
Սեպտեմբերի 17-ին Երեւանում անցկացվել են ավագանու ընտրություններ, որոնց ընթացքում Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են 14 քաղաքական ուժեր։
Երևանում ընտրելու իրավունք ունեցող 824 250 քաղաքացիներից մայրաքաղաքի ավագանու ընտրության քվեարկությանը մասնակցել է ընտրողների 28.46%-ը՝ 234 553 քաղաքացի։ ՀՀ քննչական կոմիտեն Երևան քաղաքի ավագանու ընտրությունների քարոզարշավի և քվեարկության ընթացքում 10 հաղորդում է ստացել։ ՄԻՊ գրասենյակն ուսումնասիրել է լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի 1586 հրապարակում։
Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նշել էր, որ երեք կուսակցություն Երևանի ավագանու ընտրություններում հաղթելու իրական շանսեր ունի, բայց դժվար թե նրանցից որևէ մեկը հավաքի 50+1 ձայն։ Միաժամանակ նա չէր բացառել, որ որոշ ուժեր, որոնք կմտնեն ավագանի, կոալիցիա կկազմեն և դրանով իսկ կհաղթահարեն քաղաքային իշխանություն ձևավորելու և քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ 50+1 ձայնի շեմը։
Սեպտեմբերի 12-ից 13-ը MPG/Gallup International Association-ի կողմից 802 հարցվածների մասնակցությամբ Երևանում անցկացված հեռախոսային հարցման արդյունքների համաձայն՝ երևանցիների 27%-ը դեռ չէր կողմնորոշվել քաղաքի քաղաքապետի թեկնածուի հարցում։ Հարցվածների 22,5%-ն ասել էր, որ կքվեարկի Տիգրան Ավինյանի օգտին, 14,3%-ը՝ Հայկ Մարությանին, 7,8%-ը՝ Անդրանիկ Թևանյանին, 5,7%-ը՝ Մանե Թանդիլյանին, 6,7%-ը՝ Արտակ Գալստյանին, 5,2%-ը՝ Արտակ Զեյնալյանին։ 9,9%-ը դժվարացել է պատասխանել, 11,6%-ը հրաժարվել էր հարցին պատասխանել։
Օգոստոսի 23-ին մեկնարկել էր ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը տևեց մինչև սեպտեմբերի 15-ը։ Երևանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին: Ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: Ներկայիս լիազորությունների ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին: