Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները, տեղեկանում ենք ԿԸՀ-ից։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է արձանագրության նախագիծը։ Ըստ ԿԸՀ արձանագրության՝ 824,317 ընտրողից քվեարկությանը մասնակիցցել է 234,442 քաղաքացի կամ ընտրողների 28․44%-ը։ Անվավեր քվեաթերթիկների թիվը 2492 է։
Երևանի ավագանու ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ստացած քվեները՝
«Հանրային ձայն» կուսակցություն- 22,447 կամ 9․68%
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 75,494 կամ 32.57%
«Արդար Հայաստան» կուսակցություն- 2,600 կամ 1․12%
«Հաղթանակ» կուսակցություն 3,960 կամ 1.71%
«Ուժը հայրենյաց» կուսակցություն 1,708 կամ 0.74%
«Հայաստանի եվրոպական կուսակցություն»- 2,569 կամ 1․11%
«Ազգային առաջընթաց» կուսակցություն- 43,797 կամ 18․89%
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն- 781 կամ 0․34%
«Հանրապետություն» կուսակցություն- 26,233 կամ 11.32%
«Միացյալ Հայաստան» կուսակցություն- 1,277 կամ 0.55%
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 4,178 կամ 1.80%
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն- 2,345 կամ 1.01%
«Ապրելու երկիր» կուսակցություն- 8,429 կամ 3.64%
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք- 35,807 կամ 15.45%
Անճշտությունների գումարային չափը՝ 188
Երևանի ավագանու ընտրությունների պարագայում կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, կուսակցությունների դաշինքների դեպքում՝ 6%:
Ըստ այդմ, անցողիկ շեմը հաղթահարել են հետևյալ ուժերը՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-24 մանդատ
«Ազգային առաջընթաց» կուսակցություն-14 մանդատ
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք-12 մանդատ
«Հանրապետություն» կուսակցություն-8 մանդատ
«Հանրային ձայն» կուսակցություն-7 մանդատ
ԿԸՀ նախագահը նաև հայտնել է, որ անցողիկ շեմը հաղթահարած և Երևանի ավագանու կազմում հայտնված ուժերի ներկայացուցիչներն ինքնաբացարկի դիմումներ կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 28-ը, ժամը 11։00-ն։
Սեպտեմբերի 17-ին մայրաքաղաք Երևանում տեղի են ունեցել ավագանու 2023 թվականի ընտրություններ։ Ըստ նախնական տվյալների՝ Երևանի ավագանու մանդատները բաշխվում են հետևյալ կերպ՝ ՔՊ- 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»՝ 7 մանդատ։
Երևան համայնքի ընտրողների ռեգիստրում հաշվառված 824 250 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 234 553 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.46%-ը։
Ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերից 5-ը հաղթահարել է կուսակցությունների համար նվազագույն 4% և դաշինքների համար 6% շեմը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Տիգրան Ավինյանը) հավաքել է 32,57 տոկոս կամ 75,463 ձայն: «Ազգային առաջընթաց» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Հայկ Մարությանը) հավաքել է 18,89 տոկոս կամ 43,765 ձայն: «Մայր Հայաստան» դաշինքը (ցուցակը գլխավորում է Անդրանիկ Թևանյանը) հավաքել է 15,43 տոկոս կամ 35,739 ձայն: «Հանրապետություն» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Արտակ Զեյնալյան) ստացել է 11,32 տոկոս կամ 26,236 ձայն, «Հանրային ձայն» կուսակցություն-9,68% (ցուցակը գլխավորում է Արտակ Գալստյանը):