Երևանի քաղաքապետ Տիգարն Ավինյանը հերքել է ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկությունները, թե պատրաստվում է ավագանու Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Նուարդ Վարդանյանին Կենտրոն վարչական շրջանի ղեկավար նշանակել։
«Այդ տեղեկությունները սխալ են»,-նշել է Ավինյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար նշանակել Նուարդ Վարդանյանին։
Սեպտեմբերի 17-ին մայրաքաղաք Երևանում տեղի են ունեցել ավագանու 2023 թվականի ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում ամփոփել էր Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները՝ համաձայն որոնց անցողիկ շեմը հաղթահարել էին հետևյալ ուժերը՝ ՔՊ՝ 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, իսկ «Հանրային ձայն»՝ 7 մանդատ։