Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուղերձը է հղել Երևանի հիմնադրման 2805-ամյակի առթիվ։
«Շնորհավորում եմ բոլորիս Երևանի հիմնադրման 2805-ամյակի առթիվ։ Ինչո՞ւ բոլորիս, որովհետև Երևանը ոչ միայն երևանցիների սիրելի քաղաքն է, այլ բոլոր այն մարդկանց, ովքեր Երևանն իրենց մի մասնիկն են համարում»,- գրել է Ավինյանը։
Նրա խոսքով՝ Երևանը պետք է լինի մարդկանց համար քաղաք՝ կանաչ այգիներով, բարեկարգ բակերով, հարմար և հասանելի։
«Ե՛վ որպես երևանցի և որպես նորընտիր քաղաքապետ՝ ծառայել և ծառայելու եմ Երևանին և երևանցուն՝ քանի որ ինձ համար Երևանը առաջին հերթին մարդիկ են»,- ասված է քաղաքապետի ուղերձում։
Հիշեցնենք, որ այս տարի տոնական միջոցառումներ օրվա առթիվ նախատեսված չեն։