Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևանի մի շարք հատվածներում առաջիկայում կարգելվի 1,5 տոննա առավելագույն բեռնվածությամբ բեռնատարների մուտքը, իր Facebook-յան էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Արգելքը կգործի առավոտյան ժամը 7:00-ից մինչև երեկոյան 21:00-ն»,-հայտնել է նա։
Կոստանյանը հիշեցրել է, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրնեսգրքի 124-րդ հոդվածի՝ ճանապարհային նշաններին չենթարկվելն առաջացնում է տուգանք՝ 5000 ՀՀ դրամի չափով։
Նա կից ներկայացրել է սխեման ու այն հատվածները, որոնցում գործելու է 1.5 տոննա առավելագույն բեռնվածությամբ բեռնատարների մուտքի արգելքը։ Սխեմայից ակնհայտ է, որ արգելքը գործելու է Երևանի «Փոքր կենտրոնում»։