Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման համար 4 մլրդ դրամ ենք հատկացրել, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նախարարը պարզաբանել է, որ 1.5 մլրդ դրամ հատկացվել է վերազինման համար, կան նաև ընթացքի մեջ գտնվող տարբեր վարկային ծրագրեր, որոնք այդ գումարի մեջ չեն մտնում:
«2022 և 2023 թվականներին գումար ենք հատկացրել նոր կայարանի նախագծման աշխատանքներն իրականացնելու համար: Ենթադրվում է, որ 2023թ. վերջում նախագծման աշխատանքները պետք է ավարտվեն և 2024թ. սկսվեն շինարարական աշխատանքները»,- ընդգծել է նախարարը:
Երևանի քաղաքապետարանն ամանորյա տոնական ձևավորման համար կծախսի ավելի քան 549 մլն դրամ
Երևանի քաղաքապետարանը 2025 թվականին ընդառաջ՝ ամանորյա տոնական ձևավորման համար կծախսի 549 մլն 706 հազար դրամ, ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի...