2024թ․ նախատեսված է 20 ծրագիր իրականացնել, որի համար հատկացված գումարը 353․8 մլդ դրամ է, որից տրանսպորտի ոլորտին՝ 120 մլրդ դրամ է, էներգետիկ ոլորտին՝ 58, ջրային ոլորտին՝ 49․4, տարածքային կառավարման ոլորտին՝ 137․4 մլրդ, գալիք տարվա բյուջեի քննարկման ժամանակ հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Երևանի համար նախատեսված դոտացիան բյուջեի նախագծով կրճատվել է՝ նախորդ տարվա 13 մլրդ դրամի փոխարեն հասնելով 8․1 մլրդի։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ դոտացիայի ցուցանիշը որոշելիս հաշվի են առել տվյալ համայնքի՝ Երևանից ունեցած հեռավորությունը, հեռավորությունը մարզկենտրոնից, բարձրադիրությունը, սահմանամերձ լինելը։