Երևանի քաղաքապետարանն ավելի քան 505 000 դոլլար կծախսի ամանորյա լուսավորության համար, գրում է «Հրապարակ»-ը:
«Քաղաքապետարանը Երևանի ամանորյա ձեւավորման համար ծառայություն է գնել՝ այս տարի ևս մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումը կատարվել է «Սինեմարտ» ՍՊԸ-ից, և այս ընկերությանը նոյեմբերի 7-ին փոխանցվել է 202 մլն 406 հազար դրամ՝ մոտ 505 հազար դոլար»,- հայտնում է թերթը՝ ավելացնելով, որ սրանք միայն տոնական լուսավորության հետ կապված ծախսերն են և քաղաքապետարանը լրացուցիչ ծախսեր կկատարի:
Թերթը հիշեցնում է, որ աշխատանքների կկատարի «Սինեմարտ» ընկերությունի, ով անցած տարի համակարգել է ամանորյա լուսավորուլյան աշխատանքները՝ «դռելով» ծակծկել էր Հանրապետության հրապարակի պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքերը, ինչի արդյունքում մեծ աղմուկ բարձրացավ:
Հիշեցնենք, որ քաղաքացիներն ու մասնագետները իրենց զայրույթն էին արտահայտել մասնավորապես Հանրապետության հրապարակը զարդարելու աշխատանքների մասով: Պատճառն այն է, որ ամանորյա լույսեր ամրացնելու համար Հանրապետության հրապարակի՝ հատուկ պահպանվող հուշարձանների ցանկում ներառված շենքերի վրա անցքեր էին արվել: Այդ ամենի հետևանքով վնասվել էին հուշարձան հանդիսացող շենքերի որոշ զարդաքանդակներ:
Հավելենք, որ Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ նախքան նախագծի իրականացումը տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ԿԳՄՍ գործընկերների հետ, որոնց կողմից ընդգծվել է նշված շենքերի վրա կատարվելիք աշխատանքների հետևանքների հետագա վերացման, ինչպես նաև աշխատանքների հետևանքները նվազագույնի հասցնելու կարևորությունը։
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցրել էր, որ պատմական շենքերին վնաս չի հասցվել: