Երևանում նոյեմբերի 13-ից շուրջ 40 փողոցներում բեռնատարների մուտքը կսահմանափակվի, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Երևանի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված համալիր ծրագրի շրջանակում նոյեմբերի 13-ից Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն հատվածներում, որը ներառում է շուրջ 40 փողոց և պողոտա, կարգելվի երթևեկությունը՝ առավելագույն զանգվածը 2.5 տոննա բեռնատարների համար»,-հայտնում են քաղաքապետարանից։
Տեղեկացնում են, որ սահմանափակումները կգործեն առավոտյան 07:00-ից մինչև 21:00-ն:
Մանրամասները՝ տեսանյութում։