Երևանի քաղաքապետարանը հրապարակել է ավտոկայանատեղիների նոր դրույքաչափերը, Facebook-ում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նա հայտնել է, որ ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով, սահմանելու են Ա և Բ գոտիներ:
Ըստ քաղաքապետարանի՝ նախաձեռնության հիմքում առաջնահերթ՝ մայրաքաղաքի փոքր կենտրոնն էականորեն բեռնաթափելն է, այլ ոչ համայնքային բյուջեի եկամուտներն այս կերպ ավելացնելը
«Ա գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեո փողոցների շրջանակը, ընդհանուր՝ շուրջ 40 փողոց և պողոտա: Նշված հատվածներում ըստ առաջարկվող տարբերակի, նախատեսվում է կիրառել հետևյալ դրույքաչափերը.
Ա գոտի՝
Յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 300 դրամ
Յուրաքանչյուր 1 օրվա համար՝ 2000 դրամ
Մեկ շաբաթվա համար՝ 5000 դրամ
Մեկ ամսվա համար՝ 18000 դրամ
Մեկ տարվա համար՝ 160 000 դրամ
Բ գոտի՝
Յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 200 դրամ
Յուրաքանչյուր 1 օրվա համար 1000 դրամ
Մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ
Մեկ ամսվա համար՝ 4000 դրամ
Մեկ տարվա համար՝ 24000 դրամ»,- գրել է Կոստանյանը։
Դեկտեմբերի 1-ին ժամը 15:00-ին Երևանի քաղաքապետարանում նախագծի վերաբերյալ բաց լսումներ կլինեն։
Ներկայումս Երևանում ավտոկայանատեղիների գներն են.
1 ժամը՝ 100 դրամ,
1 օրը՝ 500 դրամ,
1 շաբաթը՝ 1000 դրամ,
1 ամիսը՝ 2000 դրամ,
1 տարին՝ 12000 դրամ։