Երևանի քաղաքապետարանը «Սինեմարտ»-ի հետ 202 մլն դրամի պայմանագիր է կնքել՝ ամանորյա լուսավորության համար, Armenia today-ի հարցին ի պատասխան հայտնել է «Սինեմարտ» ընկերության խոսնակ Լևոն Սարդարյանը։
Նախորդ տարի այդ գումարը 191 մլն դրամ էր։
«Գումարի տարբերությունը պայմանավորված է կոնստրուկցիաների առկայությամբ, ինչպես նաև նախագծման, գիշերային աշխատանքների հետ։ Այս տարի փողոցներում աշխատանքները ցերեկային ժամերի չեն իրականացվում, այլ գիշերային՝ նվազագույնի հասցելով քաղաքին պատճառվելիք անհարմարությունները, իսկ դա հավելյալ ծախս է»,- պարզաբանել է Սարդարյանը։
Սարդարյանը հավելել է, որ նախորդ տարվա նման այս տարի ևս իրականացվող աշխատանքներին հետևում է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ով, խոսնակի կարծիքով, հրաշալի տիրապետում է ոլորտին։
Անցած տարի ևս Երևանի Ամանորյա լուսավորման աշխատանքները վստահվել էին «Սինեմարտ»-ին։ «Ինչո՞ւ հենց այս ընկերությունը, քանի որ «Սինեմարտ» ընկերությունը ներգրավվել է մասնագետներ այլ երկրներից, մասնավերապես՝ Վրաստանից, որտեղ տարիներ շարունակ նման մասշտաբային լուսավորություն է իրականացվում։ Մեզ համար կարևոր էր, որ դա անեն մարդիկ, ովքեր ունեն նման փորձ, որպեսզի դա լինի ոչ միայն գեղեցիկ, այլև անվտանգ»,- ասել էր փոխքաղաքապետ Սուրեն Գրիգոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում