Շատ քննադատված, դժվար որոշում էր, բայց վստահ եմ, որ դրանով ճիշտ ուղղություն ենք ընտրել, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով կայանման վճարների բարձրացման մասին հարցին։
«Ուզում եմ հատուկ շեշտել, որ մենք հեծանիվ չենք հորինել, նմանատիպ թանկացումներ եղել են գրեթե բոլոր զարգացող ու զարգացած քաղաքներում։ Թբիլիսիում 10 տարի առաջ է այդ որոշումը կայացվել մոտավորապես նույն դրույքաչափերով, և եթե 5 տարի առաջվանից սկսեինք աշխատել այս ուղղությամբ՝ միգուցե Երևանում ավտոմեքենաների այս վիճակը չլիներ»,- կարծում է Ավինյանը։
Նա հավելել է, որ հանրային տրանսպորտից օգտվող մարդիկ դեռևս այդ տրանսպորտի ամբողջ դրական էֆֆեկտը չեն կարողանում ստանալ, և իրենց պարտականությունն է կազմակերպել տրանսպորտի գրագետ աշխատանքը։
«Այդ աշխատանքը կազմակերպելու համար մենք այլընտրանք չունենք, քան որոշակի սահմանափակումներ մտցնել անհատական ավտոմեքենաների համար։ Եթե այս տրամաբանությունը նույնական մնա, քաղաքում ֆիզիկապես տեղաշարժվել հնարավոր չի լինի»,- նշել է քաղաքապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։