Երևանի քաղաքապետն աշխատանքից ազատել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Բագրատ Աղաջանյանին, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը: Աշխատանքից ազատելու պատճառը մայրաքաղաքի առատ ձյունն ու չիրականացված աշխատանքներն են, մանրամասնում է պարբերականը։
Թերթի տեղեկություններով՝ Աղաջանյանին կփոխարինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Սաշա Կատվալյանը, որը ժամանակին զբաղեցնում էր Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը:
Կատվալյանը, սակայն, թերթի հետ զրույցում ոչ հաստատել, ոչ էլ հերքել է տեղեկությունը: Նա հերքել է թերթի այն տեղեկությունը, որ ինքը ներկա է գտնվել քաղաքապետարանում Ավինյանի մասնակցությամբ կայացած քննարկմանը: