Հանրապետության Հանրապետության տարածքում փետրվարի 5-ին և 6-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Փետրվարի 5-7-ը հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում փետրվարի 5-ին՝ 20-25 մ/վ, 6-ին՝ 30-35 մ/վ արագությամբ, 7-ին՝ 15-20 մ/վ։ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք:
Օդի ջերմաստիճանը հանրապետությունում փետրվարի 5-9-ն աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով։ Փետրվարի 7-9-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևանում փետրվարի 5-ին և 6-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ: Փետրվարի 7-9-ը մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 6-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։