Մայիսի 19-ին Երևանում անցկացվող «Մեկ վազք» («One run») միջազգային կիսամարաթոնով պայմանավորված՝ ժամը 09:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում փակ կլինեն մայրաքաղաքի փոքր կենտրոնի մի շարք փողոցներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Մասնավորապես, փակ կլինեն Հանրապետության հրապարակից՝ Նալբանդյան, Իսահակյան, Տերյան, Արամի, Աբովյան փողոցները, ինչպես նաև Սայաթ-Նովա պողոտան:
Գերատեսչությունից հայտնում են, որ նշված ժամերին հասարակական տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի հարակից փողոցներով՝ բացառությամբ թիվ 9 տրոլեյբուսային երթուղու, որն այդ ժամանակահատվածում չի սպասարկվի: