Երևանում հարցված 808 քաղաքացիների գրեթե կեսը (49,9%-ը) կողմ է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրաժարականին, վկայում են MPG/Gallup International Association-ի հեռախոսային հարցման տվյալները։
Հարցումն իրականացվել է հուլիսի 30-ից օգոստոսի 2-ը։
MPG ընկերության ղեկավար Արամ Նավասարդյանի խոսքով՝ հարցվածների 32․6% հայտնել է, որ Ավինյանը միանշանակ պետք է հրաժարական տա։ Նավասարդյանը նշել է, որ հարցվածների 17․3%-ի կարծիքով՝ Ավինյանը ավելի շուտ պետք է հրաժարական տա։
«Երևանցիների 11․4% հայտարարել է, որ քաղաքապետը միանշանակ պետք է շարունակի պաշտոնավարել, 18․2%-ը՝ ավելի շուտ պետք է շարունակի պաշտոնավարումը»,- նշել է նա:
Ավինյանը քաղաքապետ էր ընտրվել 2023թ. հոկտեմբերի 10-ին՝ ավագանու ընտրություններից հետո առաջին նիստում, որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու։
Երևանի ավագանու ընտրությունները տեղի էին ունեցել 2023թ. սեպտեմբերի 17-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդյունքներով՝ անցողիկ շեմը հաղթահարել էին ՔՊ-ն, «Ազգային առաջընթացը», «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրապետությունը», «Հանրային ձայնը»։
Մանրամասները՝ տեսանյութում։