Նոյեմբերի 13-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 14-ի ժամը 06։00-ն կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից մինչև Թումանյան փողոցն ընկած հատվածի երթևեկությունը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Գերատեսչությունը պարզաբանում է, որ սահմանափակումները պայմանավորված են Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով։