Երևանի 100-ամյա բնակիչներին քաղաքային բյուջեից 1 մլն ՀՀ դրամի չափով դրամական աջակցություն կցուցաբերվի։ Երևանի ավագանու նոյեմբերի 19-ի նիստում հարցը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Դիանա Քերոբյանը։
Որոշումն ընդունվել է 51 «կողմ» և 2 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ։ Նախագիծն ուժի մեջ կմտնի 2025թ. հունվարի 1-ից։
Քերոբյանի խոսքով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն 2018-2023թթ. ընթացքում 100-ամյակը նշել է Երևանի 177 բնակիչ, ինչը տարեկան կտրվածքով կազմում է մոտավոր 30 բնակիչ։
Նախագծում նշվում է, որ 100-ամյակը լրանալու պահի դրությամբ շահառուն պետք է վերջին հինգ տարին հաշվառված լինի Երևան քաղաքում, ինչը կհաստատվի Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տվյալներով։
Մանրամասները՝ տեսանյութում։