Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նիստի ժամանակ հայտարարեց, թե վատ լուր ունի ընդդիմության համար, որոնք չեն մասնակցում ՀՀ նախագահի ընտրության հարցի քննարկմանն ու քվեարկությանը:
Նրա խոսքով՝ նախագահի ընտրությունն, ամեն դեպքում, արդեն իսկ լեգեիտիմ է ու նախագահի ընտրության արդյունքում նախագահի կողմից ստորագրված օրենքները լինելու են պարտադիր կատարման ոչ միայն մեզ, այդ թվում, ընդդիմության համար»,-հայտարարեց նա:
«Եթե ընդդիմությունը լեգիտիմության խնդիր ուներ, պետք է առաջադրեր թեկնածու ու պիտի մասնակցեր քննարկումներին: Մենք գործ ունենք ոչ թե նախագահին չլեգիտիմացնելու, այլ՝ ընդդիմության ինքն իրեն դելեգիտիմացնելու գործընթացի հետ»,- նշեց նա։