Լոնդոնի ICE բորսայում Brent ապրանքանիշի նավթի՝ 2020 թվականի օգոստոսի մատակարարումներով ֆյուչերսների արժեքն աճել է 1,31 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 40,23 դոլարի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Վերջին անգամ այս տեսակի նավթը բարելի դիմաց ավելի քան 40 դոլար է արժեցել ընթացիկ տարվա մարտի 6-ին:
WTI տեսակի նավթն իր հերթին վաճառվել է բարելի դիմաց 37,57 դոլարի մակարդակում: