«Ադրբեջանի եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ ռազմական համագործակցության մասին համաձայնագրի տարեկան պլանի համաձայն, մեր երկրում տեղի կունենան ադրբեջանա-թուրքական համատեղ լայնամասշտաբ մարտավարական եւ թռիչքային-մարտավարական զորավարժություններ՝ երկու երկրների ցամաքային զորքերի եւ ռազմաօդային ուժերի մասնակցությամբ»,- այս մասին գրում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը:
«Ծրագրի համաձայն՝ ցամաքային զորքերի ներգրավմամբ զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 1-5-ը Բաքվում եւ Նախիջեւանում, իսկ ռազմական ավիացիայի մասնակցությամբ զորավարժությունները կանցկացվեն հուլիսի 29 – ից – օգոստոսի 10 – ը ՝ Բաքվում, Նախիջեւանում, Գյանջայում, Կյուրդամիրում եւ Եվլախում»- «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությանը հայտնել են պաշտպանության նախարարությունում:
Համատեղ զորավարժություններին կմասնակցեն երկու երկրների բանակների անձնակազմը, զրահատեխնիկան, հրետանային կայանքները եւ ականանետերը, ինչպես նաեւ ռազմական ավիացիան եւ հակաօդային պաշտպանության միջոցները: