Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ցուցարարները գրավել էին արտաքին գործերի նախարարության շենքը:
Մինչ այդ քաղաքի կենտրոնում իրավապահների և ցուցարարների միջև բախումներ են եղել, որոնց հետևանքով տուժել է 109 մարդ:
Նրանցից 22-ը տեղափոխվել է հիվանդանոց:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային հակակառավարական ցույցի ընթացքում բախումներ են սկսվել ցուցարարների և իրավապահների միջև:
Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը առաջարկություն արեց երկրում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ ՝ ճգնաժամը հաղթահարելու համար, ցուցարարներին ուղղված նրա ուղերձը հեռարձակվել է Sky News Arabia հեռուստաալիքի կողմից: