Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունն ուղղված է Եվրամիության ապակայունացմանը: Այդ մասին Paris Match ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահը «էքսպանսիոնիստական քաղաքականություն է վարում՝ հիմնված ազգայնականության և իսլամիզմի խառնուրդի վրա, որն անհամատեղելի է եվրոպական շահերի հետ և ապակայունացման գործոն է Եվրոպայում», և նման հանգամանքներում ԵՄ-ն պետք է իրատեսորեն գնահատական տա տեղի ունեցածին և իր շահերի հիման վրա գործողություններ կառուցի:
«Ես բնավ կողմ չեմ էսկալացիային։ Սակայն ելնելով համաչափ գործողությունների անհրաժեշտությունից՝ ես կարևոր եմ համարում խուսափել անզոր դիվանագիտության գոյությունից», – նշել է նա՝ հավելելով, որ Ֆրանսիայի իշխանություններն այդ մասին «արդեն ազդանշան են տվել» նրանով, որ մատնանշել են Եվրոպայի համերաշխության արդյունավետությունը։