Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընդունել է հայցադիմում, որով նախատեսվում է պարտավորեցնել Ռուսաստանի իշխանություններին թույլատրել տեղափոխել ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին: Այս մասին հաղորդում է rbc.ru-ն:
ՄԻԵԴ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ դիմումատուները այդպիսի որոշումը պահանջում են որպես միջանկյալ միջոց: Դա, ըստ նրանց, պայմանավորված է այն հանգամանքով, որ Օմսկի հիվանդանոցում մնալու դեպքում վտանգվում է Նավալնիի կյանքն ու առողջությունը:
ՄԻԵԴ-ը բացատրել է, որ նման պահանջները բավարարվում են միայն բացառիկ դեպքերում, երբ խոսքը անուղղելի վնաս պատճառելու իրական ռիսկի մասին է, սակայն խոստացել է, որ ուրբաթ օրը ստացված հայցադիմումի վերաբերյալ որոշում կկայացնի:
Կայքի տեղեկություններով՝ Օմսկի բժիշկները հայտնել են, որ պատրաստ են Յուլյա Նավալնիի պատասխանատվության ներքո Գերմանիա տեղափոխելու համար ամուսնուն նրան հանձնել: