Ռուսաստանն ակնկալում է Բելառուսում քաղաքական ճգնաժամի խաղաղ կարգավորում. այս մասին հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Սերգեյ Բրիլևին տված հարցազրույցում, որի մի հատվածը ցուցադրվել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի «60 րոպե» ծրագրում. փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք նկատի ունենք, որ ստեղծված բոլոր խնդիրները, որոնք այսօր առկա են Բելառուսում, կլուծվեն խաղաղ ճանապարհով», – ասել է նա:
Պուտինն ընդգծել է, որ օրենքի խախտման դեպքերը պետք է համապատասխան հետևանքներ ունենան ինչպես Բելառուսի իշխանական մարմինների, այնպես էլ ցուցարարների համար:
«Եթե նրանք դուրս են գալիս գործող օրենքի շրջանակներից, ապա օրենքը համապատասխան կերպով կարձագանքի դրան։ Բոլորին օրենքը պետք է նույն կերպ վերաբերվի», – նշել է նա։
Պուտինը կարծում է, որ Բելառուսում տեղի ունեցող գործընթացների վրա ցանկանում են ազդել դրսից՝ հանուն որոշակի քաղաքական շահերի։