Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում տեղի ունեցած հանդիպման և զրույցի մասին: Այս մասին հայտնում է EurAsia Daily-ն։
Լուկաշենկոն նշել է, որ Սոչիում Ռուսաստանի նախագահի հետ քննարկել է էներգետիկայի և այլ ոլորտներում համագործակցության հարցներ։
Բելառուսի նախագահը նշել է, որ Պուտինը ձեռնարկությունների և հոլդինգի ղեկավարների շփումներին զուգահեռ առաջարկել է ակտիվացնել տարածաշրջանային համագործակցությունը:
«Ես ասացի՝ սեպտեմբերի վերջին տեղի կունենա տարածաշրջանների ֆորում, մենք կսկսենք ակտիվացնել նահանգապետերի շփումները: Սա մեծ գործ է: Նրանք այնտեղ շատ բան կլուծեն»,-նշել է Լուկաշենկոն:
Լուկաշենկոն ընդգծել է նաև, որ ՌԴ նախագահի հետ քննարկել է պաշտպանության, ինչպես նաև ռազմարդյունաբերության վերաբերող հարցեր:
«Սա իմ առաջարկն էր, և մենք պետք է զորավարժություններ անցկացնենք: Մենք չպետք է նայենք, թե ինչ-որ մեկը մեր մասին ինչ կասի: Բանակը, որը չի կռվում, բանակ չէ: Այնպես որ, գոնե զորավարժությունները պետք է իրականացվեն»,- նշել է Լուկաշենկոն:
Նա հավելել է, որ Ռուսաստանի նախագահի հետ զրույցում իրենք քննարկել են հարցերի մի ամբողջ շարք. զրույցը տևել է գրեթե 5 ժամ:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 14-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի է ունեցել Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի և Ռուսաստանի նախագահ Պուտինի հանդիպումը:
Սա Լուկաշենկոյի առաջին արտասահմանյան այցն էր նախագահ ընտրվելուց հետո: