Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժություններին զորակազմ չի ուղարկի Բելառուս՝ Արցախում իրավիճակի կտրուկ սրացման պատճառով:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՀՀ ՊՆ-ն։ Նշվում է, որ ՀԱՊԿ զորավարժությունները պետք է տեղի ունենան հոկտեմբերի 12-16-ը: