Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Եվրոպայում ահաբեկիչների գործողությունները և ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Քննարկվել է անդրկովկասյան իրավիճակը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացումը»,- ասել է նա:
Խորհրդակցությանը մասնկացել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Պետդումայի երկու պալատների խոսնակներ Վալենտինա Մատվիենկոն և Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը և այլ պաշտոնյաներ: