Թբիլիսիում «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նստավայրի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հնչել են կրակոցներ։ Այս մասին հայտնել է Newsgeorgia.ge-ն։
Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքելու նպատակով «Միասնական ազգային շարժում» կուսակցության ղեկավարներն ու հետևորդները գնացել են Իվանիշվիլիի նստավայր։
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ կրակոցներ են հնչել սպիտակ ավտոմեքենայից, որը անցնում էր նրանց կողքով։ Կարծում են, որ ուզեցել են վախեցնել իրենց։
«Դա, հավանաբար, Վրացական երազանք կուսակցության կողմնակից էր։ Մեքենայով էր։ Չտեսանք, թե ով է, բայց տեսախցիկները ֆիքսել են միջադեպը։ Նա կրակեց մոտավորապես 5 անգամ»,- լրագրողներին ասել է ակցիայի մասնակից Բեսիկ Գազդելիանին։
Կրակոցներից ոչ ոք չի տուժել։ Դեպքի վայրը ոստիկանական ժապավենով է շղթայված։ ՆԳ նախարարության աշխատակիցները դեպքի վայրում փամփուշտներ են հայտնաբերել։ Որևէ պաշտոնական մեկնաբանություն առայժմ չկա։