Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին տեղափոխող ինքնաթիռը Բեռլինի Բրանդենբուրգ օդանավակայանից մեկնել է Մոսկվա։ Այս մասին Interfax․ru-ի փոխանցմամբ՝ հայտնել է Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։
Ինչպես հաղորդում է «Դոժդ» հեռուստաալիքի թղթակիցը, Նավալնին կնոջ՝ Յուլիայի հետ է:
Նշենք, որ անցյալ տարվա օգոստոսի 20-ին Նավալնին վատ էր զգացել Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ, նա հոսպիտալացվել էր Օմսկի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, այնուհետև տեղափոխվել էր Բեռլինի Charite կլինիկա:
Ավելի ուշ Նավալնին, բժիշկներն ու Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, որ Նավալնին թունավորվել է “Новичок” խմբի նյարդակաթվածահարական նյութից։ Ռուսաստանի իշխանությունները հերքել են այդ հայտարարությունները և դրանք անհիմն են համարել։