ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն փետրվարի 7-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Չինաստանին տրամադրել 100 մլն դոլար որպես օգնություն կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը։
Իր հերթին ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Չինաստանը խիստ լարված ձևով է պայքարում վիրուսի տարածումը կանգնեցնելու համար։