Առնվազն 4 թուրք զինծառայող է զոհվել, 9-ը՝ վիրավորվել Իդլիբ նահանգում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտնել Է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարությունը։
Անկարայի պնդմամբ՝ թուրք զինվորականների գնդակոծումն իրականացվել է սիրիական բանակի կողմից՝ Սարակիբ բնակավայրի շրջանում։
Ինչպես ճշտել են ռազմական գերատեսչությունում, մեկ զինվորի վիճակը գնահատվում է կրիտիկական:
Թուրք զինվորականները պատասխան կրակ են բացել և «ոչնչացրել են թիրախները Իդլիբ նահանգում»։ Դամասկոսը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել կատարվածը: Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը երկուշաբթի օրը դատապարտել է Իդլիբ նահանգում երկրի զինծառայողների գնդակոծությունը և խոստացել պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
«Իդլիբում հարձակմանը տրվել է անհապաղ պատասխան։ Մեղավորները պատասխան կտան դրա համար», – Twitter-ի իր էջում գրել է Էրդողանի ներկայացուցիչը։