Թուրքիան զորախումբ է ուղարկում Լիբիա, որը կաջակցի միջազգայնորեն ճանաչված ազգային միասնության կառավարությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Reuters-ը։
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի օգտագործել դիվանագիտական և ռազմական բոլոր միջոցները՝ Լիբիայում կայունության ապահովման համար։
Հունվարի 8-ին Սոչիում կայացած հանդիպումից հետո Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր
Պուտինը և Ռեջեփ Էրդողանը հանդես էին եկել Լիբիայում կրակը դադարեցնելու հայտարարությամբ։
Հունվարի 13-ին էլ Մոսկվայում ավելի քան 8 ժամ բանակցություններից հետո Լիբիայի ազգային միասնության կառավարության և Լիբիայի ազգային բանակի ղեկավարները համաձայնագիր չէին ստորագրել զինված պայքարը դադարեցնելու մասին։