Մեծ Բրիտանիայի Ֆինանսների նախարար Սաջիդ Ջավիդը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան դուրս կգա Եվրամիությունից այնպիսի համաձայնագրով, որը թույլ կտա Մեծ Բրիտանիային հետագայում Եվրամիության հետ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր ստորագրել: Այս մասին տեղեկատվություն է տարածել The Daily Telegraph-ը:
Ինչպես նշել է նախարարն իր ելույթում, Բրէքսիտ-ը չի լինելու դյուրին Մեծ Բրիտանիայի համար, սակայն երկիրը պատրաստ է դրան:
Մեծ Բրիտանիան Եվրամիությունից պետք է դուրս գար դեռևս 2019թ. մարտի 29-ին, սակայն բրիտանական Համայնքների պալատի անդամները երեք անգամ մերժել են դուրս գալու վերաբերյալ առաջ քաշված նախագիծը: Արդյունքում դուրս գալու վերջնաժամկետը հետաձգվել է նախ ապրիլ, ապա մայիս, իսկ այժմ՝ մինչև հոկտեմբերի 31: Միացյալ Թագավորությունը ձգտում է Բրյուսելի հետ մեղմացված պայմաններով համաձայնագրի՝ հակառակ դեպքում սպառնալով դուրս գալ առանց համաձայնագրի: