Թուրքիայի զինված ուժերը և Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիական ազատ բանակի» (ՍԱԲ) մարտիկները կիրակի օրը վերահսկողություն են հաստատել Սիրիայի հյուսիսում երկրորդ առանցքային նշանակության քաղաքի նկատմամբ՝ «խաղաղության աղբյուր» անդրսահմանային գործողության շրջանակներում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ռաս Ուլ-Այինից հետո «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» քրդական կազմավորումները և «Ժողովրդավարական Սիրիայի ուժեր» արաբա-քրդական կոալիցիան հանձնել են Թել-Աբյադ բնակավայրը:
Բացի այդ, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության տվյալներով, թուրքական բանակի զորքերը առաջ են մղվել դեպի սիրիական տարածք 30-35 կմ խորքությամբ և վերահսկողություն հաստատել Մ-4 ռազմավարական նշանակության մայրուղու նկատմամբ, որը միավորում է Մանբիջ, Թել-Թամեր, Այն-Իսա քաղաքները: