2019թ. Ֆիզիոլոգիայի և բժշկության գծով Նոբելյան մրցանակ են ստացել Ուիլյամ Քելինը, Փիթեր Ռեթքլիֆը և Գրեգ Սեմենցը՝ բջիջների հարմավողականությունը թթվածնի անբավարարությանը բացահայտելու համար: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Նոբելյան կոմիտեի մամլո-ասուլիսին:
Այն հնարավորություն է տվել մեկ քայլ առաջ կատարելու դեպի կենսական նշանակության ունեցող խնդրի բացահայտում:
Համաձայն կոմիտեի հայտարարության՝ նոր բացահայտումը ճանապարհ է՝ ստեղծելու անեմիայի, քաղցկեղի և այլ հիվանդությունների դեմ պայքարի նոր ռազմավարություններ:
Առաջին անգամ Ֆիզիոլոգիայի և բժշկության գծով Նոբելյան մրցանակ ստացել են 1901թ., իսկ մինչ օրս այս ոլորտում մրցանակ ստացած գիտնականների թիվը հասնում է 216-ի:
Նոբելյան կոմիտեն այժմ միայն հայտարարում է դափնեկիրների անունները, իսկ պաշտոնական հանձնման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմում:
Բացի մեդալներից դափնեկիրներին տրվելու է նաև 9 մլն շվեդական կրոն, որը համարժեք է 914.5 մլն դոլարի: