Աշխարհի ամենահետաքրքիր, յուրօրինակ ու արտասովոր գիրքն է Գինեսի ռեկորդների գիրքը: Գրքի առաջին օրինակը լույս է տեսել 1955 թվականի օգոստոսի 27-ին:Այս գրքի ստեղծման գաղափարի հեղինակը «Գինես» հրատարակչության տնօրենն է՝ Հյու Բիվերը:
Հետաքրքիր փաստ է, որ գինեսի ռեկորդների գիրքը ևս ռեկորդակիր է. չԷ՞ որ այն աշխարհում ամենաճանաչված գրքերից մեկն է: Այս գիրքը հայտնի է ողջ աշխարհում, թարգմանվել է ավելի քան 35 լեզուներով:
Գրքում տեղ գտած հազարավոր պատմությունները ևս մեկ անգամ փաստում են մարդու հնարավորությունների անսահմանությունը, այն, ինչ թվում է անհնար, այս գրքում ընդգրկված հերոսները դարձնում են իրականություն:Օրինակ, երբևէ կմտածեիք, որ հնարավոր է 16-հզ-էջանոց տեքստը անգիր հիշել, կամ լողալով անցնել Սևանա լճի մի ափից մյուսը՝ 45 կմ:
Նշենք, որ հայերս, գինեսի գրքի օրինակով, ստեղծել ենք «Դյուցազնագիրքը», որում ընդգրկված են հայ դյուցազունների գրանցած ռեկորդները: