Ռուս գիտնականները տիեզերական փորձարկումների արդյունքում պարզել են, որ տիեզերական ճառագայթումը վտանգ չի ներկայացնում մարկային օրգանիզմի կանոնավոր գործառնմանը, և որոշ դեպքերում անգամ բարենպաստ ազդեցություն են ունենում ուղեղի գործառույթները։Գիտնականները հավելել են նաև, որ ճառագայթումը կարող է բուժել հոգեկան և նյարդաբանական հիվանդություններ։
Հետազոտողները հավելում են, սակայն, որ կենտրոնական նյարդային համակարգի վրա տիեզերական ճառագայթման ազդեցությունը բավականին ուսումնասիրված չէ և գիտական շրջանակներում հետազոտական արդյունքները հաճախ հակասական են լինում։
Որոշ կենսաբաններ համոզված են, որ դեպի Մարս տիեզերական մի թռիչքի հետևանքով տիեզերագնացների նեյրոնների կեսից ավելին կմահանան։ Սակայն, ինչպես նշեցինք, ռուս հետազոտողները փաստում են հակառակը։
Արդի ուսումնասիրությունները խոսում են այն մասին, որ մարդու ճանաչողական ունակությունները տիեզերական ճառագայթման արդյունքում բարելավվում են։ Փորձարկումն անց է կացվել, մասնավորապես, մկների վրա, որոնք ճառագայթման հետևանքով ցուցաբերել են ճանաչողական ավելի բարձր արդյունքներ համապատասխան թեստավորման ընթացքում․ նրանք սկսել են ավելի լավ կողմնորոշվել տարածության մեջ։
Կրծողների հսկիչ խումբը պարունակվում էր նույնական պայմաններում ՝ խոնավության, ջերմաստիճանի, լուսային օրվա և կերակրման առումով, սակայն ճառագայթման ազդեցության չեն ենթարկվել:
Փորձարարական խումբը բաժանվել է երկու մասի։ Առնետների առաջին խումբը ճանաչողական նման թեստերի է ենթարկվել ածխածնային ճառագայթման 25-րդ օրը, այնուհետև ուսումնասիրության են ենթարկվել նաև նրանց ուղեղից վերցված նմուշները։ Իսկ երկրորդ խումբը թեստավորման է տարվել ճառագայթման 210-րդ օրը։ Անցկացված հետազոտությունները հաստատել են այն վարկածը, որ ճառագայթումը դրական ազդեցություն է ունենում ուղեղի գործունեության վրա։
Ճառագայթման ենթարկված կենդանիների ուղեղից վերցված նմուշների կենսաքիմիական հետազոտություններն իրենց հերթին ցույց են տվել, որ ճառագայթումը խթանում է կարևոր նյութերի արտադրությանը՝ գլուտամինային թթուներ և գամմա ամինոճարպային թթուներ։ Օրգանիզմում այս նյութերի գործունեությունը ուղղված է առաջինի դեպքում՝ նյարդային համակարգի գրգռման (այս դեպքում գործառնում իմաստով) և երկրորդը՝ նրա գործունեության արգելակմանը, այսինքն՝ նյարդային համակարգի ողջ գործառնումը կախված է օրգանիզմում այս երկու նյութերի արտադրման հավասարակշռությունից։
Այսպիսով՝ ճառագայթումից 25 օր անց հետազոտված առնետների ցուցանիշներում ԳԱՃԹ-ն ավելի քիչ է արտադրվում, քան սովորական պայմաններում։
Իսկ հավասարակշռության նման խախտումը առնետների մոտ առաջացրել է ուղեղի գործառնման և ընդհանուր շարժունակության աճ՝ բարելավվելով նրանց թեստավորման ցուցանիշերը։
Հեղինակներն այն կարծիքին են, որ բացահայտումը թույլ կտա նոր մոտեցումներ ստեղծել նեյրոդեգեներատիվ և հոգեկան հիվանդությունների բուժման ոլորտում, որոնք իդեպ կապված են օրգանիզմում վերը նշված նյութերի հավասարակշռության փոփոխման հետ:
Նրանք հավելել են, որ այս ուղղությամբ աշխատանքներ արդեն տարվում են՝ հետազոտողների խումբը մասնավորապես կենտրոնացած են Ալցհեյմերի հիվանդության և կողային ամիոտրոֆիկ սկլերոզ դեպքում իրականացված գիտական արդյունքերի տեղայնացման վրա։