WTI ամերիկյան նավթի գինը 2002 թվականից ի վեր առաջին անգամ իջել է 20 դոլարից։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 8,52%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 19,98 դոլարի։
Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի հունիսյան ֆյուչերսներում էլ 4․26%-ով անկում է գրանցվել է․ այժմ մեկ բարելի արժեքը 26․76 դոլար է։
Հիշեցնենք, որ ՕՊԵԿ+ -ի անդամ երկրները մարտի սկզբին չեն կարողացել համաձայնության նավթի արդյունահանման ծավալների կրճատման մասին։
Ռուսաստանն առաջարկել է պահպանել գոյություն ունեցող պայմանները, իսկ Սաուդյան Արաբիան՝ լրացուցիչ կրճատել արդյունահանումը։ Համաձայնության չկայացման պատճառով ապրիլի 1-ից նավթի արդյունահանման սահմանափակումները կդադարեն գործել։